Հեռանկարներ և Բարեգործություն
Հեռանկարներ
Հեռաբժշկության մեթոդների ներդրում և մարզերում կլինիկայի մասնաճյուղերի ստեղծում / առկա են համաձայնություն “Դանդի Փրիշս Մեթալս Կապան” ՓԲԸ–ի”ղեկավարության հետ` վերջինիս բուժկետի ֆունկցիանների ընդլայնման և աշխատակիցների բուժ.ծառայությունների որակի բարձրացման նպատակով /
· կորպորատիվ ծառայությունների աշխարհագրական ընդլայնում
· կլինիկայի պրոֆիլի ընդլայնում` արտասահմանյան փորձը ունեցող բժիշկների ներգրավմամբ:
· ընդլայնել արդեն գոյություն ունեցող կապերը տուրիստական կազմակերպությունների հետ` բարձրացնել բժշկական զբոսաշրջությունը, հյուրանոցներ, ինչպես նաեւ արտասահմանյան դեսպանատներ:
Կորպորատիվ առողջություն
· Ձեռնարկությունների աշխատակիցների կանխարգելիչ բժշկական ստուգումներ, բուժում` ելնելով ստուգումների արդյունքներից:
· Ձեռնարկությունների աշխատակիցների ընթացիկ /պլանային/ ստուգումներ` մասնագիտական հիվանդությունների հայտնաբերման համար:
· Փորձաքննություն` հիվանդանոցային պայմաններում հիվանդների բուժման անհրաժեշտության համար:
· Լայն ծավալի բժշկական ծառայություններ բժշկական ապահովագրություն ունեցող անձանց համար:
Բոլոր վերընշվածները իրականացված է հետևյալ ձեռնարկություններում՝ “Նյու Լայֆ Արմենիա” բարեգործական հիմնադրամ, “Դանդի Փրիշս Մեթալս Կապան”, “Զվարտնոց” օդանավակայան, “Բիլայն” , “Արմենիա Ինշուրանս”, “Նաիրի Ինշուրանս” ապահովագրական ընկերություններ:
Բարեգործական և կրթական գործունեություն
· Վետերանների, հաշմանդամների և պատերազմների մասնակիցների բուժում
· հաշմանդամ երեխաների հետազոտում և բուժում
· Սիրիացի հիվանդ փախստականների խորհրդատվություն և բուժում
· Մարդկանց ուշադրության գրավումը պարբերական ստուգումների և կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտությանը վերբարերող ընթացիկ բժշկական թեմաներով դասախոսությունների կազմակերպում: