Մտնելով կլինիկա` Դուք կստանաք բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, խորհրդատվությունները, ախտորոշումները և բուժումները, անհրաժեշտության դեպքում մեր բժիշկները կկազմակերպեն և կապահովեն հիվանդանոցային բուժումներ, ինչպես նաև կիրականացնեն վերականգնողական շրջանի բարենպաստ ընթացքը:

Կլինիկայի բժիշկները աշխատում են որպես մեկ միասնական թիմ, որն իր մասնագիտացված խորհրդատուների հետ միասին կապահովեն բազմատեսակ և բարձորակ բժշկական ծառայություններ: Կլինիկան անմիջականորեն կապված է Կանադայի և Գերմանիայի լավագույն կլինիկաների հետ, ինչը անհրաժեշտության դեպքում կոնսիլիում կազմակերպելու և հրատապ խորհրդատվություն ստանալու համար հնարավորություն է տալիս ուղիղ կապ հաստատել այդ կլինիկաների բժիշկների հետ: Հիվանդի ցանկության դեպքում կկազմակերպվի և կապահովվի նրա բուժումը արտերկրում: Կլինիկայի տարածքում ապահովված է սայլակներով տեղափոխվող հաշմանդամների ընդունում, ինչպես նաև ապահովված է աշխատանքը հաշմանդամների հետ տնային պայմաններում:
Կլինիկայի  աշխատանքի սկզբունքը՝  մեր բժիշկները – ձեր բժիշկներն են , ձեր ընտանիքը- մեր բարեկամներ են, որոնք  ունեն խորհրդի և  լավ վերաբերմունքի կարիք:

• Եթե դուք չեք կարող այցելելկլինիկա -կարողեքզանգահարել և  տանկանչձևակերպել: Մեր  բժիշկըբոլոր անհրաժեշտ սարքավորումներովկզննիՁեզ տան պայմաններում:

• Կլինիկայում հիվանդների գտնվելը կլինի հարմարավետ,  տան պայմաններին համապատասխանեցված և ընկերական մթնոլորտում:

• Հիվանդներ, եղեքպահանջկոտ, ցանկացած Ձեր պահանջը կընդունվի ըմբռնումով ,իսկ Դուք այլևս Ձեզ հիվանդ չեք զգա, Դուք եկել եք խոսել  մտերիմ ընկերոջ հետ , նա ընդամենը բժիշկ է:

• Դուք գտնվում եքտանը և  Դուք վատառողջ եք, Դուք ցանկանում եք խոսել  բժշկի հետ, նա միշտ ձեզ հետ է`24 ժամ , խնդրում ենք `զանգահարեք :

Կլինիկայի բժշկական ղեկավար Վ. Ավագգյանի ուղերձը.

<Ուզում եմ և կարող եմ  դառնալ Ձեր աջողջության պահապանը: