«Բժկական և հոգեբանական աջակցություն զոհված և վիրավոր մարտիկների ընտանիքիների անդամներին»:
«Ֆոր Հյումանիթի» բարեգործական հիմնադրամը, «Աֆթեր մեթթեր» հիմնադրամը և «Մեփլ Լիֆս» հայ-կանադական բժշկական կլինիկան նախաձեռնել են պիլոտային ծրագիր՝ «Բժկական և հոգեբանական աջակցություն զոհված և վիրավոր մարտիկների ընտանիքիների անդամներին»:
2020թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղում հայկական բնակչության պաշտպանությանն ուղղված պատերազմը տարավ հազարավոր զոհեր, վիրավորների թիվը գերազանցեց ութից տաս հազարը: Կանայք մնացին առանց ամուսիների, որդիների, եղբայրների, երեխաները որբացան, ընտանիքները զրկվեցին միակ կերակրողից:
Տեղի ունեցածից առավել տուժել են գյուղական համայնքները, քանի որ գյուղերում առավել ցածր է տնտեսական մակարդակը, և ստեղծված իրավիճակը գյուղերի բնակիչների համար դարձել է անելանելի:

Պատերազմի հետևանքների պատճառով բնակչությունը ապրում է աննկարագրելի ստրեսս (հոգեկան առողջության խանգարումներ), խրոնիկական հիվանդությունների սրատցումներ (սիրտանոթային հիպերտենզիա, էնդոկրինոլոգիական հիվանդություններ, շաքարային դիաբետ նյարդային հիվանդություն և այլն) ընդհուպ մինչև կյանքը վտանգելը:
Միևնույն ժամանակ պետությունը գտնվում է ծանր տնտեսական վիճակում, դրան նպաստեց ոչ միայն պատերազմը, այլ նաև ՔՈՎԻԴ 19-ի արագ տարածումը:
Վիրավոր զինծառայողները բժշկական և հոգեբանական սպասարկում ստանում են հոսպիտալներում, իսկ կամավոր մարտիկները, ինչպես նաև զոհվածների ընտանիքի անդամները իրենք են հոգում սեփական առողջական խնդիրները:
Հարկ է նշել, որ գյուղական համայքներում ամբուլատորիաները ունեն սահմանափակ հնարավորություններ և չեն կարողանում տեղում նեղ մասնագիտական ծառայություններ իրականացնել՝ մասնագետների և սարքավորոմների բացակայության պատճառով (ուլտրաձայնային հետազոտություններ՝ էխոսրտագրություն, ռենտգեն ախտորոշում, լաբարատոր հետազոտություններ՝ օրինակ հորմոնալ, գլիկոլիզաված հեմոգլոբին, ինսուլին և այլն): Գյուղական համայնքներում բացակայում են հոգեկան առողջության մասնագետները՝ հոգեբան, հոգեթերապևտ,հոգեբույժ: Չկան նաև Ռենտգեն սարքավորումներ, որոնց առկայությունը ՔՈՎԻԴ 19-ի պայմաններում առավել կարևոր է՝ հետագա բարդություններից խոսափելու համար:
Պիլոտային ծրագիրը մեկնարկել է Արարատի մարզից, 2021թ.-ի փետրվար ամսից:
Ծրագրի 4 ամիսների ընթացքում ստացել ենք հետևյալ արդյունքները.
- Կազմակերպվել է 35 այց ավելի քան 20 գյուղերում
- Բժշկական զննում անցել են 415 բուժառուներ (260 կին, 155 տղամարդ)
- 203 հոգեթերապևտիկ սեանս, որից 25-ը հոգեբուժական գնահատմամբ
- Անցկացվել է 494 ուլտրաձայնային հետազոտություն, 193 ԷԿԳ, 847 լաբորատոր հետազոտություններ
- Զուգահեռ անցկացվել է 316 առցանց խորհրդատվություն
Ռադիոառողջարան. կնոջ առողջություն
Առողջ կինն առողջ հասարակության սերուցքն է: Ժամանակակից մեթոդները թույլ են տալիս առավել հետևողական ու դյուր դարցնել կանանց առողջության պահպանումը: Մանրամասները «Լրատվական ռադիո»-ին պատմում է «Մեփլ Լիֆս» հայ-կանադականկլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ Լուսինե Հովսեփյանը: Հաղորդումը կարող եք լսել այստեղ http://lratvakan.am/?p=27752
Ռադիոառողջարան. նորագույն բժշկական մեթոդներ
Կարևորեք այն բժշկական հաստատությունը, որին դիմում եք. չէ՞ որ նրան եք վստահում Ձեզ համար ամենաթանկը՝ առողջությունը: Այսօր Ձեզ ծանոթացնում ենք իր ոլորտում լավագույններից մեկին: Կենտրոնի առաջարկների և մատուցվող ծառայությունների մասին պատմում է ՄԵՓԼ ԼԻՖՍ հայ-կանադական համատեղ բժշկական կենտրոնի ղեկավար, ուրոլոգ, բ.գ.թ Վարդգես Ավագյանը: