Կլինիկայի բժշկական ղեկավար,  գիտությունների թեկնածու, գիտությունների մաստեր (MSс Նիդերլանդներ) Վարդգես Ավագյանը կրթություն է ստացել Հյուսիսային Ամերիկայում (Կանադա, ԱՄՆ) և Եվրոպայում (Ավստրիա, Մեծ Բրիտանիա, Հոլանդիա): Ունի մեծ աշխատանքային փորձ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Սարքավորվածությունը` Կանադայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում օգտագործվող ժամանակակից յուրօրինակ սարքավորումներ (ախտորոշող և բուժող), որոնք թույլ են տալիս որոշել վիրաբուժական միջամտության անհրաժեշտությունը տղամարդկանց որոշակի հիվանդությունների ժամանակ, ապահովում են քրոնիկ անբուժելի անմիզապահությամբ տառապող կանանց հետագա հարմարավետ կյանքը, սարքավորումներ /բիոֆիդբեկ/, որոնք ապահովում են որոշակի հիվանդությունների բուժումը առանց դեղերի և վիրաբուժական միջամտման:

Մեծ թե փոքր, կին թե տղամարդ, դիմեք մեզ ժամանակին Ձեզ համար անհասկանալի առաջին ախտանիշների առկայության հայտնաբերման դեպքում: Բժիշկը կտա խորհուրդ, կախտորոշի և կապահովի բուժման ամենաօպտիմալ ձևը:

Ուրոլոգը առաջարկում է առանց ներթափանցման /առանց կաթետերիզացման/ հետազոտություն (Ուրոկաֆ տեստ), որը թույլ է տալիս որոշել միզուկի խցանման աստիճանը, վիրաբուժական միջամտության անհրաժեշտությունը կամ բացառումը շագանակագեղձի հիպերպլազիաի պատճառով:

Առաջարկվում է նաև ոչ վիրաբուժական միջոցով անմիզապահության, հիպերակտիվ միզապարկերի, էնուրեզի բուժման հատուկ ծրագիր նորագույն համակարգչային սարքավորումների օգտագործմամբ (բիոֆիդբեկ, նեյրոմոդուլացիա): Բարձր արդյունավետությամբ իրականացվում է նաև ողնաշարի վնասվածքներով, ինսուլտ տարած, հետվիրաբուժական ժամանակաշրջանում գտնվող հիվանդների վերականգնում (ռեաբիլիտացիա):