Այս ոլորտում մեր աշխատանքը հիմնված է կանադական կլինիկաների աշխատանքային սկզբունքների և մեթոդների հիման վրա: Ընտանեկան բժիշկը Ձեր անձնական բժիշկն է, որը Ձեր կողքին է թե առողջ և թե հիվանդ ժամանակ: Նա հետևում է բոլորի` մեծի թե փոքրի, առողջական վիճակին, կանխարգելում է հիվանդությունը, անհրաժեշտության դեպքում բուժում կամ ուղեկցում է հիվանդանոցային (ստացիոնար) բուժման: Ձեր կողքին է ամբողջ վերականգնողական ժամանակաշրջանում` գիշեր թե ցերեկ: Ընտանեկան բժշկի հետ միասին աշխատում են նաև այլ ոլորտի բժիշկ-խորհրդատուներ` սրտաբաններ, էնդոկրինոլոգներ, պրոկտոլոգներ, վիրաբույժներ, նյարդաբաններ և այլն: Ընտանեկան բժշկի հետ միաժամանակ աշխատում են մեր կլինիկայի գինեկոլոգները, ուրոլոգները, սոնոգրաֆիստները և լաբորատորիայի բժիշկները:
Ընտանեկան բժշկի կաբինետը հագեցված է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով` (ԷՍԳ համակարգչային ծրագրով, արյան ճնշման մոնիտորինգի ապարատ, արյան շաքարի ստուգման սարք, օտոսկոպ, օֆտալմոսկոպ և այլն):
«Մեփլ Լիֆս» հայ-կանադական բժշկական կլինիկան բոլորի համար ունի աննախադեպ բացառիկ առաջարկ: Եթե Դուք տառապում եք կեղծ կրուպի, բրոնխիալ ասթմայի, բրոնխիտի, մուկովիսցիդոզի, վերին շնչուղիների սուր և քրոնիկական այլ հիվանդություններով և ցանկանում եք ընդունել դեղորայք, առանց ներարկումների ու հաբերի առաջացրած տհաճ զգացողությունների, ապա մենք պատրաստ ենք: Ձեզ բուժել նոր կատարելագործված սարքի միջոցով, որը դեղորայքի փոքր քանակը Ձեր հիվանդ օրգաններին կհասցնի շնչուղիների միջոցով՝ առանց վնասելու Ձեր առողջ օրգանները: Ցանկության դեպքում մեր մասնագետները պատրաստ են Ձեզ սովորեցնել սարքի օգտագործման եղանակը և Դուք այն կարող եք ունենալ Ձեր տանը: