Նյարդաբանություն

Նյարդաբանական բաժանմունքում բարձր որակավորում ունեցող մասնագետներն իրականացնում են  կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի սուր և քրոնիկական ախտաբանությամբ, նյարդաբանական ֆունկցիոնալ խանգարումներով հիվանդների համալիր ախտորոշում և բուժում,ցավի թեթևացում և կանխարգելում:

Կլինիկայում կատարվում են  մի շարք հետազոտություններ՝ ներառյալ տեսողության ստուգում, ակնահատակի դիտում և նյարդաակնաբուժական տարբեր հետազոտություններ:

ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

Մեր կենտրոնում հոգեբույժի կողմից մատուցվում են հետևյալ ծառայությունները

  • Խորհրդատվություն տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչներին՝ պահպանելով բժշկական գաղտնիքը
  • Հոգեկան վիճակի հետազոտում և գնահատում
  • Հնարավոր մարմնական խնդիրների բացառում ախտորոշիչ, լաբորատոր և գործիքային մեթոդների կիրառմամբ
  • Խնդիրների լուծման օպտիմալ տարբերակների առաջարկում
  • Միջազգային չափանիշներին համապատասխան բուժման նշանակում, դրա ընթացքի վերահսկում
  • Անհրաժեշտության դեպքում հոգեբանի աշխատանքի հետ համատեղում
  • Դեղատոմսերի տրամադրում
  • Ուղեգրում բժշկասոցիալական փորձաքննության՝ անաշխատունակության որոշման նպատակով

Մենք համագործակցում ենք Հոգեբուժական Համաշխարհային Ասոցիացիայի հետ:

Այս ամենը կազմակերպվում է մարդասիրական, բարյացակամ և հանդուրժողական մթնոլորտում՝ այցելուի համար ստեղծելով վստահելի պայմաններ: Ձեր ընտանիքի հոգեկան առողջությունը մեր աշխատանքն է:

«Մեփլ-Լիֆս» Հայ-Կանադական բժշկական կլինիկայում բացվել է Հոգեկան առողջության վերականգնման 24-ժամյա ստացիոնար բաժանմունք: Նորագույն բուժական և հոգեկան առողջության վերականգնման մոտեցումներով, գերազանց հարմարավետ պայմաններով և միջազգային փորձին և ստանդարտներին համապատասխան բաժանմունքը ծառայելու է այն մարդկանց, ովքեր ունեն հոգեկան խնդիրներ և կարիք ունեն արագ ու որակյալ օգնություն ստանալ: Մեր մասնագետներն ունենալով մեծ փորձ և գիտելիքներ կցուցաբերեն անհատական մոտեցում բուժման ամբողջ ընթացքում: Ունենալով նորագույն հայացք հոգեկան խնդիրների լուծման նկատմամբ և կլինիկայում կիրառվում է բուժական ինտեգրատիվ մոտեցում: Ցանկացած հոգեկան խնդիր ունեցող անձ կարող է ունենալ տարբեր այլ առողջական խնդիրներ և մեր պացիենտը կարող է ստանալ տարբեր բժիշկ մասնագետների օգնություն, ինչը ևս նպաստում է հոգեկան առողջության բարելավմանը: Դեղորայքային բուժումից բացի բաժանմունքում կիրառվում են նաև հոգեբանական կոնսուլտացիա և փսիխոթերապիա, արթթերապիա, երաժշտաբուժություն, մարմնամարզություն, գրաթերապիա, կոմունիկացիոն խմբերի ձևավորում և այլն: Ժամանակակից ստանդարտներով ստեղծված բաժանմունքը ապահովում է կատարյալ միջավայր լիարժեք հոգեկան հանգստի և վերկանգնման համար: